Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:17

Մհեր Գրիգորյանը «Գազպրոմից» իր նամակի պատասխանն արդեն ստացել է

Գազից օգտվող չհամարվելը չի խանգարում մյուս օժանդակությունից օգտվելուն։ Այս մասին այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցաուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի այն դիտարկմանը, թե  ՀՀ-ի 333 համայնք գազաֆիկացված չէ և համայնքի բնակիչները վառելանյութ չունենալու պատճառով՝ ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսել, փոխարենը՝ գազի կոմունալ ծախսը զրո է, ի՞նչ տարբերակ է առաջարկում Կառավարությունը նման խնդիրներ ունեցող մարդկանց:

Փոխվարչապետն ասաց, որ իրենք ամեն օր համադրում են տեղեկությունները, որպեսզի գտնեն մեթոդ՝ այդ մարդկանց նույնականացնելու համար։ Գրիգորյանն ընդունեց, որ այդ խնդիրը կա, իրենք աշխատում են դրա լուծման ուղղությամբ։

«Մենք հիմա քննարկում ենք չգազաֆիկացված համայնքների կոմունալ վճարումներին աջակցության հարցը: Բոլորին թվում է, թե 11-րդ միջոցառումը միակն է լինելու, այդպես չէ, դա շարք է: Խնդրի լուծման մասին հիմա չենք կարող խոսել, բայց փորձում ենք այնպես անել, որ օժանդակություն տրամադրենք այն մարդկանց, որոնք դրա անհրաժեշտությունը ունեն»,- ասաց Գրիգորյանը:

Սակայն ըստ փոխվարչապետի, երբեմն կան դեպքեր, երբ մարդիկ ունեն սեփականություն, բայց այնտեղ չեն ապրում և այլն։ Հիմա, ըստ նրա, ճշտվում են հենց այդ տեղեկությունները՝ օժանդակությունը ավելի հասցեական դարձնելու համար։

Փոխվարչապետը նաև հայտնեց, որ ռուսական «Գազպրոմից» իր նամակի պատասխանն արդեն ստացել է։

«Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով»,- նշեց Գրիգորյանը։

ԲՀկ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն դիտարմանը, թե 2015-ի հունվարի 1-ից, երբ գինը սահմանին իջել է 189-ից 165-ի, վերջնական սակագները չեն փոխվել, և 5 տարվա ընթացքում մոտ 43 միլարդ դրամ մնացել է «Գազպրոմին», Գրիգորյանը համաձայնեց՝ նշելով, որ առանցքային խնդիր է։ Որովհետև եթե այդ խնդիրը չլիներ, կարող է պատահի՝ հայտ գրելու անհրաժեշտություն էլ չլիներ։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+