Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

Ունենք նոր կադրեր, որոնց երազածը հների տեղում հայտնվելն էր․ Փաշինյան

Այն, որ պետական համակարգի շատ մեծ տոկոսը շարունակում է մնալ իր տեղում, նույնպես հեղափոխության ժամանակ տված իմ խոստումներից է, ասել եմ, որ կադրային ջարդ չի լինելու։ Սակայն իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը։ Նոր իշխանության կադրային իրավիճակին անդրադառնալիս այս մասին այսօր Ազգային ժողովում  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե համարել եմ, որ դա վատ մոտեցում է, մեկին մյուսով փոխարինելը, որովհետև պետք է նաև խոստովանեմ, որ մի քանի նոր կադրեր ապացուցել են, որ իրենք կարող են մտնել կաբինետ և սկսել իրենց դնել իրենց նախորդի տեղը։ Նույնիսկ շատ արագ ես ստիպված եմ եղել իմ նշանակած անձանց ազատել աշխատանքից։ Առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ նոր կադրերը ներգրավված են եղել կոռուպցիոն գործարքների մեջ։

Ռազմավարությունը որն է։ Իմ ընկալումն այն է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան մեր ներսում, բոլորիս ներսում պետք է տեղի ունենան փոփոխություններ, որի արդյունքում մենք ունենանք հանրային համաձայնություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելին, Փաշինյանը հիշեցրեց, որ այժմ նույնիսկ կաշառքի հարցերով քրեական գործեր կան հարուցված, որոնք դատարանի որոշումների են սպասում։

Մարդը, որը 10 տարի աշխատել է պետական կոռումպացված համակարգում, հնարավո՞ր է, որ ինքը փոխվի. հարցին ի պատասխան՝ վարչապետը օրինակ բերեց հայ քաղաքացու փոփոխությունը։ Քաղաքացու, որը 10 հազար դրամով գնում էր և ընտրության էր մասնակցում, բայց հետո հեղափոխություն արեց։

«Մենք ունենք հին կադրեր, որոնք այս ընթացքում ցույց են տվել, որ կարող են փոխվել, և մենք ունենք նոր կադրեր, որոնք այս ընթացքում ապացուցել են, որ իրենց երազածը հների տեղում հայտնվելն է և նույն գործողություններն անելը»,- նշեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+