Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններն Աֆրիկայում զենք են տեղափոխել․ վարչապետ

ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցի բոլոր մանրամասներին չի կարող անդրադառնալ, սակայն կներկայացնի մի հատված Հաշվեքննիչ պալատի կողմից 2019 թ․ աշնանը իրեն տրամադրված տեղեկանքից։

«01․10․2018 թվականի դրությաբ՝ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից 10-ը՝ աֆրիկյան երկրներում՝ Հարավային Սուդանում, Չադում։ Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ։ Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ստացել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջների կատարման գրություններ։ Ներկայացվել է նաև տեղեկատվություն, որ ՀՀ-ում գրանցվախ օդանավերը աֆիկյան երկրներում ներգարավված են զենքի անօրինական փոխադրումերում»,- ասաց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործուներությունը ՀՀ-ում։

«Տեղեկանքում նշվում է նաև, թե ինչու չեն կարողանում վերահսկել․ Աֆիկայում բազավորված օդանավերը Քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել լծակներ չունենալու պատճառով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ 2019 թվականին ստուգել է Հայաստանում գրանցված ավիաընկերություններից մեկը և դրա մասին զգուշացնող նամակ է ուղարկվել, որի մասին Կոմիտեի ղեկավարին չի զեկուցվել։ Կոմիտեի ղեկավարն այդ մասին իմացել է եվրոպական կառույցների ղեկավարներից, որից հետո այդ պաշտոնյան ազատվել է աշխատանքից և աշխատանքի անցել այն  ավիատընկերությունում, որտեղ այդ ստուգումն իրականցվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+