Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Ժողովուրդը թող ասի սրանց տարեք Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին բերեք․ վարչապետ

Քննարկումներից հասկանում եմ, որ թյուընկալում ունեմ, բայց հասկանում եմ, որ խնդիրը ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման, այլ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-Կառավարություն հարցաուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման շուրջ առկա քննարկումներին։

Վարչապետը նկատեց, որ հարց ու պատասխանի ռեժիմում մեկ անգամ է իրեն թույլ տվել ձայնագրություն օգտագործել հարց տալու համար՝ այժմ կօգտագործի ձանագրությունը՝ պատասխան տալու համար։

Նրա խոսքով՝ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը հանրապետության հրապարակից իր տված խոստումն է, որը տրվել է ժողովրդի աչքի առաջ և որից հետո հեղափոխական պրոցեսները ծավալվել են։

«Դա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ ժողովրդի աչքի առաջ։ Այս հայտարարությունը ես արել եմ 2018 թվականի ապրիլի 19-ին, որից հետո ժողովուրդը պարտադրել է ինձ ընտրել վարչապետ։ Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է խոստումը, բարձրացրել եմ՝ ետ ճանապարհ չկա, ընդ որում հեղափոխության  կոնտեքստում է արվել, հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է։ Եթե ժողովուրդը մտածում է վատ որոշում է պետական ապարատում բարձրաստիճան պաշտոնյանների աշխատավարձը բարձրացնելը, նրա լեգիտիմ իրավունքն է, թող անի նոր հեղափոխություն և հետ բերի հին-բարի ժամանակների պաշտոնյաններին, ովքեր ստանում էին ցածր աշխատավարձ և լափում էին պետական համակարգը, ովքեր փայ էին  մտնում բիզնեսներում, ում համար աշխատանքը գրպանը փող լցնելու համար էր»,- նկատեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ իր խնդիրը մեկն է՝ բարձրաստիճան պաշտոնյան, ով 24 ժամ պայքարում է ինչ-որ բանի դեմ կամ հանուն ինչ-որ բանի, պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, պետք է հնարավորինս կտրված լինի առօրյա հոգսերից, ուստի համապատասխան պետք է նաև վարձատրվի։

«Պետական ծառայության պրեստիժը պետք է բարձրացվի։ Սա իմ սկզբունքային մոտեցումն է, և ՀՀ քաղաքացիներն ունեն այն կտրելու հնարավորություն՝ հեղափոխություն կատարելու լեգիտիմ իրավունքով, թող ասեն սրանց տարեք Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին բերեք։ Սա իմ անձնական որոշումն է։ Պատրաստ ենք ապացուցել, որ հեղափոխության ժամանակ ասածը իրականացրել ենք, ինչը չենք իրականացրել սկզբունքորեն այն իրականացնելու ճանապարհին ենք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+