ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար։
Վիճաբանության պատճառն այն էր, որ խորհրդարանը չընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում էր ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրեր ԱԺ պատգամավորների այցելությանը և այդ անձանց հետ նրանց անարգել տեսակցելու հնարավորությանը:
Վարման կարգի վերաբերյալ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ով անդրադառնալով Մարուքյանի երեկվա ելույթին նշեց, որ եթե նախագիծը մեկուսի տեսակցությունների մասին չէ, ապա խմբակցությունը թող հանդես գա առաջարկություններով։ Ինչին արձագանքցեց Էդմոն Մարուքյանը՝ վանկարկելով դու ո՞վ ես ։
Ստանալով ԱԺ նախագահի նախազգուշացումը տվյալ արտահայտության համար՝ Մարուքյանը հայտարարեց, թե երեկ ամբիոնից նույն պատգամավորը ասում էր մանիպուլյատոր, բայց վերջինիս ԱԺ նախագահը նախազգուշացում չէր հայտարարում, քանի որ իր ֆրակցիայից էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






