Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 107 մահվան ելքով դեպք, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1403-ի: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 4062 նոր դեպք, իսկ կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասել է 65111-ի։
Պանդեմիայից, ընդհանուր առմամբ, 4799 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում անցկացվել է 33 070 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացված անալիզների ընդհանուր թիվը կազմել է 443 626:
Հաղորդվում է նաև, որ այս պահին ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժման կուրս է անցնում 1809 հիվան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







