ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ կան Հայաստանում գրանցված ավիաընկերություններ, որոնք չվերթեր են իրականացնում Աֆրիկայում։
«Նոյեմբերին Բրյուսելում մասնակցել ենք անվտանգության նիստի և ներկայացրել, թե կոնկրետ ինչ քայլեր են արվելու այս իրավիճակից դուրս գալու համար, քանի որ նրանք ասել են, թե ինչպես են պատշաճ տեսչական ստուգումներ արվելու Աֆրիկայում, եթե դրանք չեն արվում Հայաստանում»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Ռևազյանը նշեց, որ հասկացել եմ, որ ունեն լուրջ խնդիր է․ քանի, որ իրենք՝ որպես կոմիտե որևէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ։
«Մենք կախված ենք եղել, որ ավիաընկերությունը կազմակերպի այցը, եթե տեսչական ստուգում պետք է արվեր։ Հաշվի առնելով, որ դա պատշաճ չենք կարող անել, մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ ապագայում կարողանան ավիաընկերությունները գրանցվել Հայաստանում և չվերթեր իրականացնեն Աֆրիկայում»,- ընդգծեց Ռևազյանը։
Ռևազյանը նշեց, որ կոնկրետ քայլեր են նախաձեռնել արտահերթ ստուգումներ անելու։ Դրա արդյունքում կասեցվել և փակվել է «Տարոն ավիա» ընկերությունը, հիմա «Մարս ավիա» ավիաընկերությունն է կասեցվել, և եթե իրենց չներկայացնի, որ թերություններն ու խնդիրները վերացրել է, ապա մայիսի 1-ով այդ ընկերությունը կփակվի։
«Այդ դեպքում չենք ունենա ավիաընկերություն, որը թռիչքներ կիրականացնի Աֆրիկայում»,- ասաց Ռևազյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






