Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:13

Մի՛ եղեք Հրայր Թովմասյան․ Մարուքյանի կոչը պատգամավորներին

Խորհրդարանում քննարկվում է «Ձերբակալված և կալանվորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը հեղինակած ԼՀ խմբակցությունը պնդում է, որ նախագիծն ուղղված է վերացնել պատգամավորների խոչընդոտները՝ ձերբակալված կամ կալանավորված անձնաց այց կատարելու համար։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Իմ քայլը» և արդարադատության նախարարությունը օրենքի կարգավորումները մեկնաբանում են այնպես, ինչպես այն 2010 թվականից սկսել է մեկնաբանել Հրայր Թովմասյանը, երբ նշանակվել էր արդարադատության նախարար։

«2008 մարտի 1-ի դեպքերից հետո ՔԿՀ-ներում և ԱԱԾ մեկուսարանում հայտնվեցին մեր շատ գործընկերներ՝ Սասուն Միքայելյանը, Գագիկ Ջհանգիրյանը, շատ պատգամավորներ և քաղաքական գործիչներ, և դիտորդական խումբն այդ նույն նորմով այցելում էր բանտերում գտնվող քաղաքական գործիչներին և պատգամավորներին, ում նկատմամբ քննիչները կայացրել էին տեսակցության արգելքի որոշում, այդ ժամանակվա արդարադատության նախարարը չէր մեկնաբանում այդ նորմն այնպես, ինչպես մեկնաբանվում է հիմա»,-ԱԺ-ում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ նույն առաջարկով, ինչ հիմա ԼՀԿ-ն է հանդես գալիս, հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս պատգամավոր ժամանակ, որպեսզի հստակեցվի, որ պատգամավորը ոչ միայն իրավունք ունի մուտք գործելու ՔԿՀ, այլև՝ տեսակցելու։ Մինդչեռ այն ժամանակ այդ առաջարկը մերժվել է։

«Բերեցինք մերժվեց, հիմա էլի բերել ենք, մերժվում է։ Ճիշտ է, որ մերժում ենք, որովհետև գործող իրավակարգավորումը Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ է, որ մենք չենք կարող այցելել։ Տեսակցելու մասին չէ խոսքը, պատգամավորը տեսակցող չէ։ Պատգամավորը, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, մտնում է քրեակատարողական, ծանոթանում է պահման պայմաններին, տեսնում է կալանավորն իր խցի մեջ՝ ինչ վիճակում է գտնվում։ Այս բոլոր իրավունքները մինչ 2010 թվականը ունեցել ենք, հարց տվեք՝ ինչո՞ւ հիմա չունենք։ Չունենք, որովհետև դուք մեկնաբանում եք, ինչպես Հրայր Թովմասյանը։ Ցանկացած ոք, ով այս նորմը նման ձևով է մեկնաբանում, Հրայր Թովմասյան է ինձ համար։ Ու նա, ըստ ձեզ, ենթակա է հանրաքվեի միջոցով հեռացման։

Սիրելի գործընկներ, այն ժամանակ էլ ասում էինք՝ «հարգելի հանրապետականներ, վաղը մյուս օր իշխանափոխություն կլինի, քրգործեր կհարուցվեն, ձեզ կնստացնեն, դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ», ասում էին՝ «չէ, օֆ, չի լինի դա»։ Սա ինձ մոտ դեժավյու է առաջացնում, դուք էլ եք իշխանություն, վաղը մյուս օրն էլի քրեական գործեր են լինելու, այդ գործերով մարդիկ են լինելու քրեակատարողական հիմնարկներում, հնարավորություն տվեք ձեզ այցելենք, թողեք գանք ձեզ տեսնենք», — եզրափակեց խոսքը Մարուքյանը՝ պատգամավորներին կոչ անելով չդառնալ Հրայր Թովմասյան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+