Խորհրդարանը օպերատիվ կերպով քննարկել և երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները: Փոփոխությունների ընդունման օգտին քվեարկել է 97 պատգամավոր, դեմ ՝ 1-ը:
Ներկայացնելով քրեական դատավարության օրենսգրքում երկրորդ ընթերցմամբ կատարված փոփոխությունները՝ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ օրինագծի ընդունման հապճեպությունը կապված է Սահմանադրական դատարանի որոշման հետ, ըստ որի ՝ համապատասխան բարեփոխումների անցկացման ժամկետներն ավարտվում են ապրիլի 15-ին։
Օրինագծով առաջարկվել է խափանման բոլոր միջոցները դիտարկել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջոնրդությունը մերժել, եթե ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքրի 134-րդ հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:
«Եթե կոնկրետ դեպքում նշված նպատակներին հնարավոր է հասնել ստորագրությունը չհեռանալու մասին կամ գրավ խափանման միջոց կիրառելը, ապա տվյալ դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող։ Այդպիսով ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելը»,- պարզաբանեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։
Օրինագծով նախատեսվում է գրավի կիրառումը ոչ թե որպես այլընտրանքային, այլ որպես ինքնուրույն խափանման միջոց: Գրավը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ընդլայնվում են, իսկ գրավի նվազագույն գումարը սահմանվում է 200 հազար դրամի չափով՝ անկախ կատարված հանցագործությունից: Գրավի չափը կարող է իջեցվել դատարանի որոշմամբ, իսկ եթե համապատասխան գումարը չվճարվի, կասկածյալին/ մեղադրյալին սպասվում է կալանք։
Թույլատրվում է ստորագրել չհեռանալու մասին կամ կալանքի տակ պահել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել գրավի վճարման մասով պարտավորությունները։ Կալանքի տակ պահելու ժամկետները չեն կարող գերազանցել օրենքով սահմանված նորմերը։
Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
«Գործող Քրեական օրենսգիրքը գրավ, կալանք երևույթը սխալ է կարգավորում։ Ի՞նչ ունենք, անձի նկատմամբ քննիչի միջնորդությամբ ընտրվում է կալանք, այնուհետև դատարանը հնարավորություն ուներ գրավ կիրառել։ Ստացվում էր՝ մարդը կալանքի տակ է գտնվում, բայց դրսում է, քանի որ գրավ է վճարում։ Այդպես լինել չէր կարող և Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան և ՍԴ-ն որոշում կայացրեց, որ չի կարող լինել այն փաստը, որ մարդը լինի կալանքի տակ, բայց միաժամանակ լինի դրսում, քանի որ գրավ է վճարել։ Պետք է պարտադիր կերպով կողմ քվեարկենք այդ նախագծին, հակառակ դեպքում կունենանք մի իրավիճակ, երբ մեր պետությունը ուղղակի գրավ կիրառելու հնարավրություն չի ունենա»,- նշեց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






