Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:34

«Լուսավոր Հայաստան»-ի մի քանի նախագծեր մերժվեցին․ ԱԺ հերթական նիստ շարունակվում է

«Լուսավոր Հայաստան»-ի մի քանի նախագծեր մերժվեցին․ ԱԺ հերթական նիստ շարունակվում է
RA National Assembly session took place

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություն, ԱԺ լիագումար նիստում քվեարկությամբ չընդգրկվեցին օրակարգ:

Խմբակցության ներկայացրած երեք օրինագծերն էլ  էլ ենթադրում էին փոփոխություններ մտցնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրկում։ Նախագծերը ներկայացրեց խմբակության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

33 «կողմ», 7 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չըդգրկված նախաձեռնություններից առաջինի մասով Սիմոնյանը նշեց, որ առաջարկած փոփոխությամբ  ժառանգության նկատմամբ կիրառվելու է ժառանգատուի քաղաքացիության իրավունքը, եթե այլ բան գրված չէ կտակով:

«Օրենսգրքի 1292 հոդվածում սահմանված է, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ վերջին բնակություն է հայտարարել ժառանգատուն, եթե այլ բան սահմանված չէ իր կտակտում: Ժառանգատուն կտակով կարող է սահմանել, որ իր երկրի օրենսդրությունն է կիրառվում իր ժառանգության նկատմամբ: Մենք կանխավարկածը փոխում ենք, սահմանում, որ ժառանգության նկատմամբ կիրառվում է ժառանգատուի քաղաքացիության իրավունքը, եթե այլ բան գրված չէ կտակով: Ըստ էության տրամաբանությունը թողնում ենք, սակայն կանխավարկածն ենք փոխում: Կանխավարկածն ի օգուտ փոխում ենք քաղաքացիության երկրի օրենսդրության: Իսկ եթե անձը ցանկանում է, որ իր վերջին բնակության վայրի օրենսդրությունը կիրառվի, ապա դա կարող է կտակում սահմանվել»,-ասաց Սիմոնյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, քանի որ գործող կարգավորումը լրիվ կրկնվում է նաև ԵՄ փաստաթղթերով և ԱՊՀ կոնվենցիայով: Նա նշեց, որ կոլիզիոն նորմերի տրամաբանությունն այն է, որ բոլոր պետությունները հնարավորինս նույն կանոնը սահմանեն:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց նաև Քաղաքացիկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մեկ այլ նախագիծ, որով, ըստ նրա, ընտանեկան և քաղաքացիական օրենսդրությունների միջև հակասությունն ենք փորձում հարթել:

«Ընտանեկան օրենսդրությունով սահմանված է, որ անչափահաս երեխան, եթե ամուսնության նվազագույն տարիքին՝ 16 տարեկանին հասել է, ապա իրավունք ունի, պարտավոր է իր ծնողական իրավունքներն ամբողջությամբ իրականացնել՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը: Դրա օրինակն այն է, որ 16 տարեկան անչափահասը երեխա է ունենում, սակայն չի գտնվում գրանցված ամուսնության մեջ, ընտանեական օրենսդրությունը նրան իրավունք է տալիս ծնողական իրավունքները ամբողջությամբ իրականացնել և դնում է նման պարտավորության տակ: Սակայն Քաղաքացիական օրենսդրությունը գործունակության մեկ հիմք է տալիս՝ 18 տարեկանը լրանալը և երկու հատուկ հիմքեր, երբ անձը 16 տարեկանից աշխատանքի է անցել և ծնողների թույլտվությամբ նա գործունակություն է ձեռք բերել, և երկրորդ հիմքը, երբ նա ամուսնացել է: Սակայն մյուս հիմքը, որը ընտանեկան օրենսդրությամբ տրված է, չկա: Եվ մենք փորձել ենք այդ բացը լրացնել՝ սահմանելով հատուկ 3-րդ հիմքը, երբ անձը ամուսնության նվազագույն տարիքին հասել է, 16 տարեկան է, ունի երեխա, ապա այդ երեխա ունենալու հիմքով դառնում է գործունակ, որպեսզի կարողանա իրացնել ընտանեկան օրենսդրությամբ սահմանված ծնողական իրավունքները»,-ասաց նա:

Պետավիրական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը ներկայացրեց նախագծի բացասական եզրակացությունը, կոչ արեց դեմ քվեարկել: Նա նշեց, որ բոլոր անձինք լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից, այսինքն՝ դրա համար անչափահաս ծնող լինել պետք չէ: Քվեարկությամբ նախագիծը ստացավ 24 «կողմ», 66 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ:

Առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվեց 29 հարց, որոնց թվում նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը: ԿԲ գործող նախագահի լիազորությունները լրանում են հունիսի 1-ին: «Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ նախագահի պաշտոնում առաջարկում է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+