Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:04

ԱՀԿ. Կորոնավիրուսի տարածման կասեցումն առանց պատվաստանյութի անհնար է. Կոմմերսանտ

COVID-19 կորոնավիրուսի տարածման վերջնական դադարեցումն աշխարհում հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա դեմ արդյունավետ պատվաստանյութ լինի։ Այս մասին Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեսիոսը: Աշխարհում այս պահին հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 1,9 միլիոն դեպք, մահացել՝ 114 հազար մարդ:

«Վերջիվերջո, անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի մշակման շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ կասեցնել վիրուսի տարածումը»,- ասել է պարոն Հեբրեսիոսը: Նա նաև հայտնել է, որ պատվաստանյութի վերամշակումն անհրաժեշտ է նախևառաջ COVID-19- ի վերատարածման ռիսկով պայմանավորված:
Ըստ նրա՝ կորոնավիրուսի նոր ալիք կարող է առաջանալ «գլոբալ փոխկապակցվածության» պատճառով: ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ COVID-19- ը արագորեն տարածվում է, և որ այն տասն անգամ ավելի մահացու է, քան H1N1 խոզի գրիպը, որը համաճարակի պատճառ  դարձավ 2009 թվականին:

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը հայտնել էր, որ շատ երկրներում իրականացվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներ: Այնուամենայնիվ, գործընթացի երկարատևության պատճառով, որն իր մեջ ներառում է դեղամիջոցի սինթեզը և խիստ կլինիկական փորձարկումները, պատվաստանյութը կարող է հայտնվել ոչ շուտ, քան մեկ տարվա ընթացքում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+