Հայաստանը նախատեսում է ներկրել կորոնավիրուսի ախտորոշման ևս 20 հազար թեստ, ինչպես նաև 100 հազար թեստերի համար ռեագենտներ՝ տեղում արտադրելու համար: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Հաջորդ թռիչքով, որը նախատեսվում է Չինաստանից, մենք ներկրելու ենք 100 հազար թեստերի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Ինչպես նաև նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով Հայաստանում արտադրել ՊՇՌ թեստեր»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ մենք պետք է հասնենք նրան, որ արդեն իսկ կատարված ներկրումներով կարողանանքամբողջական բավարարել ներքին կարիքները։
Ավինյանը տեղեկացրեց, որ մոտ 60 հազար բերել են Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանից, 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ:
Փոխվարչապետը համարում է, որ այս ընդհանուր չափաքանակը բավարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







