Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:33

«Հող զիջել հասկացություն մեր օրակարգում չկա». Արայիկ Հարությունյան

Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների նախատեսված հեռուստաբանավեճն այդ ֆորմատում չկայացավ, քանի որ մասնակցում էր թեկնածուներից միայն Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը հրաժարվել էր մասնակցությունից:

Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության և անվտանգություն հարցերի շուրջ  Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ խաղաղության միակ երաշխավորը բանակն է, իսկ բանակի սպառազինությունը, մարտունակությունը ամենակարևոր խնդիրն է լինելու: «Առիթ ունեցել եմ հայտարարելու, որ 2019 թվականը բանակի սպառազինության համալրման առումով եղել է շրջադարձային և այն տեմպերը, որոնց ես ծանոթ եմ, այն ծրագիրը, որը կա և պիտի կատարվի, թույլ է տալու 2-3 տարվա ընթացքում ոչ միայն վերականգնել հավասարակշռությունը մեր հակառակորդի նկատմամբ, այլ ինչ-որ տեղ էլ ունենալ առավելություն: Այստեղ, իհարկե, մենք մենակ չենք: Գաղտնիք չէ, որ այդ ամենը պետք է իրականացնենք Հայաստանի իշխանության հետ:  Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, մի բան կարող եմ ասել՝ առանց Ստեփանակերտի ներգրավման, առանց Արցախի իշխանությունների, հնարավոր չէ որևէ լուծում ունենալ: Այստեղ էլ պետք է հասկանանք, որ Արցախի տնտեսական զարգացման քաղաքականությունը, մանավանդ, մեր կուսակցության, դաշինքի ծրագիրն ընդգրկում է Արցախի ամբողջ տարածքը՝ 11,4 հազար քառակուսի կիլոմետրը: Դրա համար նշեցինք, որ հող զիջել հասկացություն մեր օրակարգում չկա: Հակառակը, Արցախի ամբողջ տարածքում այսօր պետք է հավասարաչափ զարգացման քաղաքականություն իրականացնելով կատարել այդ խնդիրը»։

Խոսելով կորոնավիրուսի մասին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ հետևում են հիվանդության հետ կապված զարգացումներին և, կարծում է, որ համաճարակը երկար կտևի. «Ընտրությունները կկայանան, սակայն խոցելի խմբին կոչ եմ անում ռիսկի տակ չդնել իրենց առողջությունը, թեև ընդգծում եմ, որ ընտրությունն ամենաքիչ ռիսկն է պարունակում, քան առօրյա շփումները»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+