Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:35

Դեռ բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք ՀՀ մեկնելու ցանկություն ունեն․ Դեսպան

Դեռ բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք ՀՀ մեկնելու ցանկություն ունեն․ Դեսպան

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի տոնի առթիվ, ինչպես նաև անդրադարձել է վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման արդյունքում ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների տունդարձի հետ կապված միջոցառումներին. «Թեպետ մեզ հաջողվեց անցած շաբաթ Հայաստան տեղափոխել 3 չարթերային թռիչքներով ավելի քան 650 ուղևոր, այնուամենայնիվ, դեռ բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն մեկնելու Հայաստան, ունեն առաջին օգնության կարիք՝ կապված ՌԴ-ի տարածքում իրականացվող հատուկ միջոցառումների հետ»,-նշել է Տողանյանը:

Դեսպանը ներողություն է խնդրել այն քաղաքացիներից, ում օրհասական խնդիրները դեռ չեն լուծվել և հավաստիացրել, որ դեսպանության և ՌԴ տարածաշրջաններում ՀՀ հյուպատոսությունների բոլոր ծառայությունները աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ իրենց հնարավորությունների առավելագույն չափով։ Տողանյանը  շնորհակալություն է հայտնել բոլոր հասարակական կազմակերպություններին, համայնքային կառույցներին, ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային, բարեգործական, երիտասարդական միություններին, հայազգի բժիշկներին։

«Միևնույն ժամանակ թույլ տվեք հայտարարել, որ ապրիլի 13-ից Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում սկսում է գործել հատուկ անցագրային ռեժիմ, որի ընթացքում քաղաքացիների շարժը, այդ թվում՝ այլ տարածաշրջաններից դեպի Մոսկվա այցելություններն առանց հատուկ թույլտվության արգելված են։ Սա նշանակում է որոշակի արգելափակումների առկայություն նաև մեր աշխատանքի մեջ, այդ թվում՝ կապված հյուպատոսական աջակցության, հյուրանոցային ապահովման, օդակայաններում շարժի հետ։ Կոչ եմ անում Ձեզ մինչև ապրիլի 19-ը (ներառյալ) հնարավորինս խուսափել ճանապարհորդելուց և որևէ կարգի այցելություներից»,-նշել է Տողանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+