Վրաստանում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի թիվը երկրում հասել է 252-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով երկրի պաշտոնական տվյալներին:
Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 60 մարդ, 4929 մարդ գտնվում է կարանտինի ռեժիմում, 405 մարդ հոսպիտալացվել է: Երկրում կորոնավիրուսից գրանցվել է մահվան 3 դեպք, բժիշկների խոսքերով մահացածներ կորոնավիրուսից բացի ունեին նաև ուղեկցող հիվանդություններ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







