Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Վահե Մացակյանը նշանակվել է կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։ Այս մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում։
Վահե Մացակյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, ծնվել է 1985 թվականին։ 2013թ-2018թթ. եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժնի պետ, 2018 թվականի հուլիսի 11-ին նշանակվել է ԲՆ Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ։
2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






