ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գյուղատնտեսներին խորհուրդ է տվել բացօդյա սածիլում չկատարել։
«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժաման դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօդյա սածիլում չկատարել»,- գրել է Սուրենյանը։
Ավելի վաղ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից հայտնել են, որ ապրիլի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-11-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-11-ը՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը 3-4 աստիճանով։ Ապրիլի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







