ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել լիտվացի գործընկերոջ հետ Լինաս Լինկյավիչուսի հետ։ Այս մասին նախարարը տեղեկացրել է իր թվիթերյան էջում։
Մնացականյանը նշել է, որ գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել նոր տիպի կորանավիրուսի դեմ պայքարում ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ։
«Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Անդրադարձանք մեր ընդարձակ և ամուր օրակարգին և համագործակցությանը բոլոր ձևաչափերում։ Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը բարձր է գնահատվում Հայաստանում»,- ընդգծել է ԱԳ նախարարը։
In a phone call with my good colleague @LinkeviciusL exchanged info about nat'l experiences of fighting #COVID19. #Lithuania is taking effective & impressive measures. Reviewed broad & solid bilat agenda and coop in all formats. Friendship w/ Gov and ppl of ?? highly valued in ?? pic.twitter.com/Fhxt1xwS7Y
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) April 9, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






