Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. առաջին անգամ ավելի շատ մարդ առողջացումով դուրս է գրվել, քան ախտորոշվել է դրական:
Փաշինյանն ընդգծեց՝ 25 հոգի ապաքինված դուրս է գրվել, բայց թեստերի քանակը քիչ է՝ 211։ Նա հույս հայտնեց, որ կհասնենք նրան, որ օրական 1000 թեստավորում անցկացնենք։
ՀՀ վարչապետը հայտնեց, որ այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսի բուժման համար նախատեսված 1400 մահճակալ, որոնց նույնիսկ կեսն այս պահին չենք օգտագործում։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել էր 833 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







