Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով․ փոխոստիկանապետ

Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով, մեկուսացված է 16 ոստիկան։ Ապրիլի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։

Փոխոստիկանապետի խոսքով՝ ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում: Թեստավորվում են միայն այն ոստիկանները, որոնք, հնարավոր է, խնդիր ունենան:

Անդրադառնալով Երևանի ծայրամասերում առկա մարդկային կուտակումներին, Մհրյանը նշեց, որ Ոստիկանության գորիքակազմը նույնն է՝ հնարավորությունների սահմաններում փորձում են  ամեն ինչ անել, որպեսզի  քաղաքացիները  պահպանեն առկա սահմանափակումները։

Հարցին՝ թե քանի տրանսպորտային միջոց է կանգնեցվել ու քանի անձ է խախտել սահմափակումները, փոխոստիկանապետը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմել է 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ։

Նա նշեց՝ 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ ու ավելի ուղևոր հանդիսացող անձիք, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ կանոնները խախտելու համար։

«Մինչ օրս արգելվել է թվով 3007 տրանսպորտային միջոցների մուտքը մի վարչական տարածքից մյուս վարչական տարածք», — ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+