Արցախում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հայտարարություն է տարածել Արցախի ԿԸՀ–ն։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմում կարող էր ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով 01.04 2020թ. ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն կամ 02.04.2020թ. ժամը 9:00-ից մինչև ժամը 11:00-ն։
«ԱՀ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ օրենքով սահմանված ժամկետներում վերոհիշյալ հիմքերով պատկան մարմիններ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների կողմից բողոքարկումներ չեն ներկայացվել»-նշված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







