Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:51

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Փաստ» թերթը գրում է, որ  flightradar24 կայքում նկատել են Բաքվից Լյուքսեմբուրգ մեկնող օդանավը, որը ժամը 13.25-ի շրջանում անցնում էր Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից թերթին տեղեկացրել են, որ միջազգային պայմանագրեր կան  կնքված, որ քաղաքացիական օդանավերը մեր օդային տարածք մուտք գործելու իրավունք ունեն առանց հատուկ թույլտվության, եթե չեն տեղափոխում վտանգավոր բեռ և պետական այրեր:

Նշվել է նաև, որ նման թռիչքների հաճախականության մասինոչինչ չեմ կարող ասել։

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Մասիս Մայիլյանին աջակցող, Արցախում սորոսականների համարում ունեցող «Նոր Արցախ» դաշինքը չի անցել պառլամենտ, ստացել է ընդամենը 2,6 տոկոս ձայն։ «Մասիսի համար երկրորդ փուլում պայքարելու մոտիվացիան այդ ուժի մոտ, փաստորեն, առանձնապես մեծ չի լինելու, Սամվել Բաբայանի կուսակցությունը մտավ պառլամենտ, իրենց դեպքում էլ մոտիվացիան մեծ չի լինելու, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կային, որ նրանց միջեւ «սև կատու է անցել։ Այլ վիճակ է Արայիկ Հարությունյանի պարագայում։ Նրան պոտենցիալ սատարող երեք կուսակցությունն էլ` «Ազատ հայրենիք», ԱԺԿ, ՀՅԴ, անցել են պառլամենտ: Բաց է մնում Վիտոյի թևի հարցը՝ իրենք դեռ որոշում չեն կայացրել։ Բոլոր դեպքերում, հասկանալի է, որ Վիտոյենք չեն պաշտպանելու Մասիսին, ինչը նշանակում է, որ ունենք նվազագույնը նեյտրալ Վիտո»,- ասել էթերթին արցախյան աղբյուրը:

Նշվում է որ ցնցումների հավանականություն չի երևում. դրա շարժիչ ուժը Սյամոն էր, նա հայտնվել է պառլամենտում, իրեն հաստատ դա պետք չէ:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, թեև Արցախի Սահմանադրությունը նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն կազմել, սակայն ընտրություններից մեկ օր անց և նախագահական երկրորդ փուլին ընդառաջ՝ Արցախում արդեն խոսում են, որ բանակցություններ կսկսվեն մոտ 50 տոկոս ձայն ստացած Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի համար ձայներ ապահոված և խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժ դարձած Սամվել Բաբայանի միջև, որպեսզի երկրորդ փուլից հետո՝ Հարությունյանի հաղթանակի պարագայում, Բաբայանն առանցքային պաշտոն զբաղեցնի, խոսվում է ընդհուպ վարչապետի կամ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնի մասին:

Եթե համաձայնության գան այս հարցում, և հայաստանյան իշխանությունները դեմ չլինեն այս սցենարին, Արցախի թերթի աղբյուրները վստահեցնում են, որ Բաբայանը նույն թափով չի աջակցի Մայիլյանին, ինչպես առաջին փուլում արեց։ Մի խանգարող պահ էլ կա․ քարոզարշավի ժամանակ երբ Մայիլյանին ինչ-որ մեկը հանդիմանել է, թե ինչու է Սամվել Բաբայանի հետ համագործակցում, ըստ թերթի աղբյուրների, նա արդարացել է և ինչ-որ անզգույշ արտահայտություններ է արել Բաբայանի հասցեին, ինչը հասցրել են Կամանդույուշչիին, իսկ նման բաները վերջինս, որպես կանոն, չի ներում:

4․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ գրում է, որ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռիի և Վայոց ձորի մարզերում այս տարվա մինչև հունիս ամիսը տեղադրվելու են 23 նոր օդերևութաբանական ավտոմատ, գերժամանակակից կայաններ:  Սարքավորումներն արդեն Հայաստանում են: Ծրագրի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր ապրիլի առաջին տասնօրյակին, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ժամկետների որոշակի փոփոխություն է եղել: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում հայտնել է «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը:

Ըստ ծառայության տնօրենի տեղակալի` ավտոմատ կայանները փոխանցում են հիդրօդերեւութաբանական տվյալներ առանց մարդու անմիջական մասնակցության, ինչը հնարավոր սխալները հասցնում է նվազագույնի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+