Ադրբեջանում անցած մեկ օրում ևս 24 մարդու մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, մեկ մարդ մահացել է: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը վկայակոչելով ԱՆ նախարարների կաբինետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում բուժվում է 267 հիվանդ. 11 մարդ գտնվում է ծանր վիճակում, 15 հիվանդների վիճակը չափավոր է, մնացած հիվանդների առողջությունը՝ կայուն: Ընդհանուր առմամբ, վարակի տարածման շրջանում երկրում գրանցվել է 298 վարակ, 26 առողջացել է, 5-ը մահացել է:
Ինչպես հաղորդվում է օպերատիվ շտաբի կայքում, Ադրբեջանի և Վրաստանի միջև պետական սահմանի փակման ժամկետը, որի մասին որոշումն ընդունվել է 2020 թվականի մարտի 13-ին՝ կորոնավիրուսի համաճարակից երկու երկրների քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, երկարաձգվում է մինչև ապրիլի 20-ը: Գործում է տարանցիկ միջանցք բեռնափոխադրումների համար։
Ադրբեջանը նաև դադարեցրել է Ռուսաստանի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդում է trend.az-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին։
Սահմանափակումները վերաբերում են նաև Բաքվի մետրոպոլիտենին։ Բաքվի մետրոպոլիտենում գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







