Հանրապետությունում վերջին մեկ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակի 39 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱՆ Հիվանդությունների կախարգելման և վերահսկման ազգային կենտրոնը։
Համագումարով՝ այս պահին վարակվածների թիվը կազմում է 571։
Մինչ օրս բուժվածների թիվը 31–ն է, իսկ փաստացի բուժվողները 537–ն են։ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսից 3 մարդ է մահացել։ Իսկ բացասական թեստերի թիվը 2533–ն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







