«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջինից երկրորդ ընթերցում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջարկներ չի ներկայացրել՝ համարելով, որ նախագիծն իր էությամբ սխալ է։ Այն որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին և վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդվարությանն ու ազատություններին։
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի հարցին։
«Ամբողջ նախագիծն իր էությամբ դեմ է ժողովրդավարության տրամաբանությանը։ ԵԽ անդամ երկրներում, այդ թվում ԵՄ երկրներում նման բան չի արվել։ Բերվում է Հարավային Կորեայի օրինակը, որը Հայաստանի հետ անհամեմատելի է»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված անձնական տվյալների ոչնչացման համար կառավարության ներկայացրած ծրագրով մեկամսյա ժամկետի սահմանումը, երբ իրավականորեն սահմանվում է եռօրյա ժամկետ, Մարուքյանը նշեց, որ հենց այդ ժամկետն է խնդիր , որ իրենք դեմ են նախագծին։
«Իշխող խմբակցությունն առաջարկել էր հանել մեկամսյա ժամկետը․ կառավարությունը չի համաձայնել»,- տեղեկացրեց նա։
Հիշելով ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի պնդմանը, թե մարդիկ, ովքեր պատրաստ են զիջել իրենց իրավունքններն ու ազատություններն անձնային փոքր անվտանգության համար՝ արժանի չեն թե՛ մեկին,թե՛ մյուսին, ԼՀԿ պատգամավորը նշեց, որ այս պարագայում պետք է հասկանալ,որ անվտանգության ապահովում կարելի է անել առանց մարդու իրավունքների որևէ սահմանափակման։
Ինչին Մարուքյանն արձագանքեց, որ տվյալ միջոցառման օգուտը դժվար է ապացուցել, քանի որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է և ունենք հինգ տասյակից ավել հիվանդներ։
«Օգուտ կարող էր տալ եթե ունենայինք հիվանդ համար 1, հիվանդ համար 2։ Հիմա թիվն ու մարզային տարածվածությունը այնքան մեծ է, որ անիմաստ է տվյալ նախագծի ընդունումը»,- եզրափակեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






