Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:16

[Հարցազրույց] Մեր առաջնահերթությունն է ապահովել բնակչության ինքնամեկուսացումը, բուժումը, պարենը․ Պարսյան

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ, ութերորդ միջոցառումները: Միջոցառումների նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով, աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին: Թեմայի առնչությամբ Armenia Today-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ձեռնպահ մնաց վերը նշված միջոցառումները մեկնաբանելուց՝ նշելով, որ կառավարության որոշումն ընթացքում փոփոխություններ է կրել,սահմափակումներ են մտցվել։

Խոսելով ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճգնաժամը դիմավորում է վերջին 3 տարիներին կուտակված բյուջետային շուրջ 350 մլրդ դրամ (ՀՆԱ-5%) խնայողություններով, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ավելի քան 2 մլրդ դոլարի պահուստներով, ինչը հնարավորություն է տալիս սկսել մասշտաբային հակաճգնաժամային ծախսեր՝ առանց ինֆլյացիայի և ֆինանսական անկայունության ռիսկի, Պարսյանը նշեց, որ այս պահի դրությամբ Կենտրոնական բանկում ՀՀ Կառավարությունն ունի 600 միլիոն դոլարի չափով ավանդ, որը վերջին երկու տարիների ընթացքում Կառավարության ձախողած և չկատարած, ավել հավաքագրված գումարների հաշվին է ձևավորվել, որը պետք է ծախսել առաջնահերթ նպատակներով։

«Այս պահին մեր առաջնահերթությունն է՝  ապահովել բնակչության ինքնամեկուսացումը, ապահով քաղաքացիների բուժումը՝ անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական պարագաներով համալրել տնտեսությունն ու ազգաբնակչությունը, և երրորդը՝ ապահովել բնակչությանը պարենով։ Այս պահի դրությամբ գումարները պետք է ծախսենք այս ուղությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ոչ մեկ չգիտի՝  որքան կտևի այս իրավիճակը, իսկ միջազգային փորձը հուշում է, որ  վիրուսն ունի երկու երեք ամիս բուռն շրջան։

Տնտեսագետն ընդգծեց, որ խնդիրներին լուծում տալուց հետո միայն պետք է մտածել զարգացման ծրագրեր իրականացնելու մասին։ Մինչդեռ մենք հիմա փորձում ենք գումարներ տրամադրել բանկերին, սուբսիդավորել ինչ-որ վարկային ծրագրեր, երբ որ ձեռնարկատիրական գործունեությունն ենթադրում է ակտիվություն, մարդկանց հանդիպումներ, հումքի ձեռքբերում, ինչը ինքնամեկուսացման պայմաններում հնարավոր չէ։

Սուրեն Պարսյանը դժվարացավ գնահատել տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների ազդեցությունը՝ նշելով, որ կառավարության ծրագրերում նշվում է հետևանքների հաղթահարում, բայց  այս պահին չունենք հետևանքների գնահատական, հետևաբար չենք կարող հետևանքների հաղթահարման մասին խոսել։ Նրա կարծիքով ՝ հետևանքներն օր օրի մեծանում են և բավականին մեծ են։

«Առանձին ոլորտներում բավականին աղետալի է հետևանքները։ Տուրիզմի ոլորտը օրինակ խնդիրներ կունենա ոչ միայն այս տարի, այլ նաև հաջորդ տարիների ընթացքում։ Հստակ է՝ կա խնդիր և այն բնորոշ է բոլոր երկրներին։ Մենք նոր ճգնաժամային փուլում ենք, իսկ ճգնաժամից դուրս գալուց հետո կարող ենք գնահատել ինչ հետևանքներ կունենա այն»,- նկատեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+