Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Ուղիղ․ Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ

Ուղիղ․ Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ
 ՀՀ ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ կառավարության նախաձեռնությամբ:
Նիստի օրակարգում են 1․«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, 2․«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, 3․Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը և 4․ Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը լրացնել նոր 9.1-ին հոդվածով, ըստ որի՝
1. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձևով և կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել.

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

2. Տվյալներ մշակողները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ձևով և կարգով կարող են առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներից պահանջել, իսկ վերջիններս պարտավոր են տրամադրել տվյալներ համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող և հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց վերաբերյալ, այդ թվում՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ:

3.  Տրամադրված տվյալները մշակվում են, իսկ տրամադրված տվյալները կարող են նաեւ բացահայտվել երրորդ անձանց՝ անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց. այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով, այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար:

4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում. հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

5. Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը (դադարումը), վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը (այսուհետ սույն հոդվածում՝ արտակարգ դրության ավարտ):

6. Սույն հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

7. Մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջն արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալներ պահպանելու և օգտագործելու համար:

8. Տվյալների մշակման ժամանակ պետք է ապահովվեն անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական, այդ թվում՝ օգտագործվող համակարգչային և այլ տեխնիկական միջոցների պաշտպանվածության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ տվյալների անօրինական օգտագործումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից եւ այլ միջամտությունից պաշտպանելու համար:

9. Տրամադրված և մշակվող տվյալները սույն հոդվածով սահմանված նպատակներով կարող են փոխանցվել միայն այն մարմիններին, որոնք նախատեսված են արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար: Տվյալներ մշակողները, ինչպես նաեւ այն մարմինները, որոնց փոխանցվել են մշակվող տվյալները, պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը ինչպես արտակարգ դրության ընթացքում, այնպես էլ արտակարգ դրության ավարտից հետո:

10. Սույն հոդվածով սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում՝ պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունը եւ ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձեւով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տվյալները չապանձնավորելը եւ չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

11. Սույն հոդվածով սահմանված նպատակներից ելնելով՝ արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները կարող են կիրառվել եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների եւ ծրագրային ապահովման (այսուհետ՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) օգտագործման եւ կիրառման միջոցով՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցները կարող են կիրառվել իրավասու մարմիններից արտակարգ դրությամբ պայմանավորված տեղեկություններ ստանալու եւ նրանց փոխանցելու, անձի տեղաշարժը մշտադիտարկելու, նրա առողջական վիճակի, գտնվելու վայրի մասին տեղեկություններ եւ տվյալներ ստանալու եւ փոխանցելու համար:

Այն անձինք, որոնց նկատմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվել են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով պարտավոր են օգտվել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներից կամ կիրառել դրանք, ինչպես նաեւ հետեւել դրանց օգտագործման կարգին: Սույն մասին համապատասխան՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցները պետք է նախատեսված լինեն բացառապես սույն հոդվածով սահմանված նպատակներով կիրառման համար, եւ դրանցով չի կարող հասանելիություն տրվել անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի մասին այնպիսի տեղեկությունների եւ այնպիսի անձնական տվյալների, որոնք նախատեսված չեն սույն հոդվածով: Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման կամ դրանցից օգտվելու պարտադիր դեպքերում դրանք չկիրառելը կամ դրանցից չօգտվելը կամ դրանց կիրառման եւ օգտագործման կարգը խախտելը համարվում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ռեժիմի խախտում:»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+