ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ արգելվել է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը։
Սա ներառված է տնտեսական գործունեության սահմանափակումների տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մեջ և ուժի մեջ է մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







