Մեկ օրում Իրանում կորոնավիրուսից մահացել է 144 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2378-ի։ «Ռիա Նովոստիի» փոխացմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի առողջապահության նախարարությունը։
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման աննախադեպ 2926 նոր դեպք է արձանագրվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32 հազար 332-ի, հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
IRINN հեռուստաալիքի եթերում նա հայտնել է, որ վարակվածների ընդհանուր թվից՝ 32 հազար 332 մարդ, որոնք հայտնաբերվել են փետրվարի 19-ից, ապաքինվել է 11 հազար 133 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ աշխարհում արդեն ավելի քան 465 հազար մարդ է վարակվել, ավելի քան 21 հազար մարդ մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







