«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Այս մասին ի «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում», — մասնավորապես գրել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը մինչև ապրիլի 16-ը չեղյալ է հայտարարել Երևան-Լիոն-Երևան բոլոր չվերթները: Մինչև ապրիլի 9-ը չեղյալ են հայտարարվել Երևան-Թել Ավիվ-Երևան բոլոր չվերթները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







