Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:37

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիային կոչ է արել փոխել դիրքորոշումը

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիային կոչ է արել փոխել դիրքորոշումը

Հանրահայտ երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայում Հայ ազգային կոմիտեի (ANC-NZ) կողմից կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով՝ այդ երկրում Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ, հաղորդում է Asbarez-ը:

Թանկյանը նշել է, որ ինքը Ցեղասպանությունը վերապրածների թոռ է, և դա մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքի ու կարիերայի վրա։

Ավելի վաղ հայտնի երաժիշտը Newshub-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրները խուսափում են ցեղասպանություն բառից, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որպեսզի կառավարություններն օգտագործեն այդ բառը:

«Ցեղասպանություն բառի շուրջ հարցեր կան, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որ այլ ժողովուրդներ օգտագործեն այդ բառը», — ասել է Թանկյանը։

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիային կոչ է արել փոխել իր դիրքորոշումը մարդու իրավունքների շատ կարևոր հարցի շուրջ՝ այսկերպ հանդես գալ ցեղասպանությունը ժխտող օտարերկրյա պետությունների դեմ։

Ավելի վաղ Նոր Զելանդիայի ԱԳՆ ղեկավար Ուինսթոն Փիթերսը, որը նաև երկրի փոխվարչապետն է, հայտարարել է, որ նամակով դիմել է պատգամավորներին, որում կրկնել է Հայոց ցեղասպանության նկատմամբ երկրի դիրքորոշումը, այն է՝ «ցեղասպանություն» բառը փոխարինել «ողբերգություն» բառով:

Նամակում Փիթերսը պատգամավորներին խնդրել է հաշվի առնել կառավարության դիրքորոշումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+