Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը կհետաձգվի Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ դրության պատճառով: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ԵՊՀ պաշտոնական կայքում։
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ (Հավելված, կետ 17 և կետ 21):
«Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ԵՊՀ հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







