Մեկ ու կես-երկու ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն։ Եթե խորհրդակցության արդյունքներով որոշվի, որ անհրաժեշտ է Հանրապետությունում կամ նրա առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, շատ բանով չի փոխի մեր կյանքը, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկվանից մենք դա անում ենք Էջմիածնում»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կորոնավիրուսը վտանգ պարունակում է 70 և ավելի տարիք ունեցողների համար, իսկ մյուսների պարագայում միակ վտանգը վարակվելն է։
«Մեծ և խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում եմ և կոչ եմ անում տանը մնալ»,- ընդգծել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պարենային խնդիրն՝ նշելով, որ պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, իրենք այդ հարցն էլ կկարգավորեն։
«Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- ընդգծել էՆիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






