Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթ օրը մայրաքաղաքի կենտրոնում, որի մասին հայտնի է դարձել կիրակի։ «Հայաստանի հարցումով Մոսկվայի կոնտրոնում ձերբակալվել է այդ երկրի քաղաքացի Վահագն Հարությունյանը։ Կորոշվի նրա՝ Հայաստանին արտահանձնելու հարցը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահները Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էին հայտարարել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը:
ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







