Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:10

Թեստավորման արդյունքներով Թրամփի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ  թեստավորման վերլուծությունների արդյունքով կորոնավիրուս չի հայտնաբերվել։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլին։ 

«Երեկ երեկոյան այն բանից հետո, երբ ես նախագահի հետ մանրամասնորեն քննարկեցի COVID-19-ի թեստավորուման հարցը, նա որոշեց թեստավորվել։ Այսօր երեկոյան ես հաստատում ստացա, որ թեստը բացասական արդյունք է տվել»,-ասված է բժշկի հայտարարության մեջ։

Թրամփը որոշել էր կորոնավիրուսի թեստ հանձնել այն բանից հետո, երբ Ֆլորիդայում հանդիպել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ։

Շաբաթ օրը պարզ է դարձել նաև, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի տիկնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ։ «Վերջին ժամերին Մոնկլոա ամրոցի մարդկանց շրջանում իրականացված անալիզների հանձնումը, որոնց մեծ մասը առնչվել են վարչապետի հետ, տվել է դրական պատասխան։ Նրանց թվում է նաև վարչապետի տիկինը՝ Բեգոնյա Գոմեսը։ Ինչպես Գոմեսի, այնպես էլ կառավարության ղեկավարի մոտ ամեն բան կարգին է, երկուսն էլ գտնվում են Մոնկլոա ամրոցում և մշտապես հետևում են առողջապահական մարմինների ցուցումներին»,- նշվում է իսպանական կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+