Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:00

Նախկին իշխանությունն օգտագործում է ՍԴ-ն՝ որպես ժողովրդի իշխանությունը ջարդելու գործիք․ վարչապետ

Նախկին իշխանությունն օգտագործում է ՍԴ-ն՝ որպես ժողովրդի իշխանությունը ջարդելու գործիք․ վարչապետ
The pre-election campaign of ‘Ayo’ (Yes) front for the constitutional referendum took place in Vayq, Vayots Dzor Province of Armenia

Մենք ուզում ենք, որ Հայաստանում վեց տարին մեկ լինի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ, այնպես, ինչպես նախատեսված է այս պահին ՀՀ Սահմանադրությամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, «Այո» քարոզարշավի շրջանակում Արենիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ եթե ոչինչ չփոխենք, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2035 թվականին։

Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանն են այս «աբրակադաբրայի» հեղինակը։ Գործող իշխանության միակ խնդիրն է՝ համապատասխանեցնել գործող Սահմանադրական դատարանը Սահմանադրության պահանջներին։

«Դա կուսակցական Սահմանադրական դատարան է, դա Հանրապետականների Սահմանադրական դատարանն է»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իշխանության խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանը գտնվում է  նախկին իշխանության վերահսկողության տակ։

«Նախկին իշխանությունն օգտագործում է ՍԴ-ն՝ որպես ժողովրդի իշխանությունը ջարդելու գործիք։ Ապրիլի 5-ին մենք պետք է ՍԴ-ն մաքրենք քոչարյանասերժական իշխանության վերջին մնացորդներից»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ Հանրապետականները շարունակում են նախկինում որդեգրած մոտեցումները, այն է՝ վախեցնում են ՀՀ քաղաքացիներին պատերազմով, սեռական փոքրամասնություններով, կորոնավիրուսով, որովհետև ժողովրդի վախի մեջ են տեսնում իրենց փրկությունը։ Սակայն, Փաշինյանի հավաստմամբ, ապրիլի 5-ին հանրաքվեին «այո» ասելով, ժողովուրդը ցույց կտա, որ վաղուց ազատվել է այդ վախերից։

Անդրադառնալով ընդդիմության դերին՝  վարչապետը նշել է, որ գործող իշխանությունը նախկինների պես իր համար ընդդիմություն չի ստեղծել և չի բուծում, այլ իրական ընդդիմություն պետք է ստեղծվի ժողովրդի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+