Հունական Օլիմպոսում այսօր պաշտոնապես վառվեց Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կրակը։ Տոնական միջոցառմանը ներկա էին Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք։
Պարաբոլային հայելիների օգնությամբ Հերայի տաճարում ջահը վառեց գլխավոր քրմուհին՝ դերասանուհի Քսանտի Գեորգիուն։
Հին Օլիմպոսից կմեկնարկի Օլիմպիական կրակի էստաֆետան, որը 8 օր շարունակ կշրջագայի Հունաստանի տարածքով, կանցնի 3200կմ ճանապարհ և կներառի 31 քաղաք։ Մարտի 19-ին Օլիմպիակոս մարզադաշտում ջահը կհանձնվի խաղերի կազմակերպիչներին։
Առաջին անգամ Օլիմպիական ջահի առաջին կրողը կլինի կին՝ հույն հրաձիգ, Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Աննա Կորակակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







