Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի ընդհատել քարոզարշավը, ապա այն կընդհատեն։
«Այս պահին քարոզարշավը շարունակվում է։ Եթե անհրաժեշտություն լինի ընդհատել, կընդհատենք։ Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա», — ասաց վարչապետը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ավելի շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, Հայաստանում, քան պաշտոնապես ներկայացվում է, ՀՀ կառավարության ղեկավարը նկատեց, որ եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը։
Նրա խոսքով՝ հիմա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։
«Կարող է լինել այսպիսի երևույթ՝ կարող են լինել մարդիկ, որոնք մեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող են լինել մարդիկ, որոշ հանգամանքներից ելնելով, խնդրենք, որ իրենց տանը մեկուսանան», — ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






