Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:12

Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց շահագործվելիս կլիներ․ Փաշինյան

Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց շահագործվելիս կլիներ․ Փաշինյան
«Այո,-ն չի դադարեցնում քարոզարշավը. Հանրահավաք Ջերմուկում

Ամուլսարի խնդրի խորքային պատճառն այն է, որ մենք չենք ունեցել վստահելի ինստիտուտներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ջերմուկում իրականացված «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ հեղափոխությունից հետո  ամենակարևոր անելիքը վստահելի ինստիտուտներ ձևավորելն է։

«Երբ ՀՀ-ում ասում ենք ժողովրդական կամ Սահմանադրական դատարան նկատի ունենք, որ ՀՀ-ում պետք է լինեն վստահելի ինստիտուտներ։ ՀՀ ժողովուրդը վստահում է Կառավարությանն ու Ազգային ժողովին, ժամանակն է ունենալ վստահելի դատական համակարգ»,- նկատեց նա։

Անդրադառնալով Ամուլսարի խնդրին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց չկորցնել հարգանքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։

«Ուզում եմ մի ընդգծում անել այն հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ», — հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Ամուլսարի հարցում ունի մի մեծ անհամաձայնություն շատերի հետ։

«Այդ անհամաձայնությունը հետևյալն է, որ մեր շատ հայրենակիցներ  ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի։ Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ։ Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից։ Դա հեշտ ճանապարհ չէ», — հայտարարեց վարչապետը։

«Մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից ու չվախենալ․ սա է իմ մարտավարությունը Ամուլսարի հարցում»,- նշեց ՀՀ վարչապետը՝ արձանագրելով, որ բավականին աշխատանք է տարվել այս ուղղությամբ։

Ըստ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցում եթե ոչ միակ, ապա քիչ մարդկանցից է, որ անձնական շահագրգռվածություն չունի Ամուլսարի հարցում, այլ առաջնորդվում է պետական շահով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+