2015-19թթ. Հայաստանն ավելացրել է զենքի ներմուծումը 415%-ով 2010-14թթ-ի համեմատ: Այս մասին ասվում է Խաղաղության խնդրի հետազոտությունների Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում՝ նվիրված սպառազինությունների համաշխարհային առևտրին:
SIPRI-ի փորձագետները նշում են, որ 2015-19թթ. հայկական զենքի ներմուծման 94%-ը եկել է Ռուսաստանից: Միևնույն ժամանակ, 2015-19 թվականներին Ադրբեջանի կողմից զենքի գնումները 2010-14-թթ-ի համեմատությամբ նվազել են 40% -ով: Զեկույցում նշվում է, որ չնայած դրան, զենքի ներմուծումը Ադրբեջանի կողմից 3,3 անգամ գերազանցել է 2015-19թթ. Հայաստանի համապատասխան ցուցանիշը:
Ըստ զեկույցի՝ Բաքվում նշված ժամանակահատվածում ձեռք բերված զենքի 60%-ը մատակարարել է Իսրայելը, մատակարարման 31% -ը կատարել է Ռուսաստանը: SIPRI-ի փորձագետները նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրթիռներ են ձեռք բերել, որոնք կարող են խոցել թիրախները երկու երկրների խորքային տարածքներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







