Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

«Ոչ»-ը նպաստում է հանրաքվեի կայացմանը․ «Բոյկոտ» նախաձեռնություն

«Ոչ»-ը նպաստում է հանրաքվեի կայացմանը․ «Բոյկոտ» նախաձեռնություն

Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ այսօր իրենց դիրքորոշումն են ներկայացրել «Բոյկոտ» նախաձեռնության անդամները:

«Բոյկոտ» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը կոչ արեց բոյկոտել հանրաքվեն՝ միաժամանակ հայտնելով, որ իրենք ոչ «ԱՅՈ»-ի, ո՛չ «ՈՉ»-ի կողմնակիցն են։

«Ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը, վերջ կդրվի այն լեգիտիմությանը, որն այսօր ունի իշխանությունը և, այստեղ մենք տեսնում ենք ծուղակ նույն իշխանությունների համար: Մեզ համար շատ անհասկանալի է, թե ինչու են նրանք գնում դեպի այդ ծուղակը: Եթե ինչ-ինչ վիճակից ելնելով` մարդիկ չեն կարողանում չգնալ ընտրատեղամաս, ոչինչ, գնալով թող անպայման քվեաթերթիկների վրա գրեն համերաշխություն, իրենց ցանկությունը՝ մեր երկրի, մեր պետականությանը, նույն պարոն վարչապետի հանդեպ»,- ասաց Վահագն Չախալյանը։

Չախալյանը նաև ներկայացրեց վարչապետ Փաշինյանին ուղղված հինգ հիմնական պահանջները։ Այդ պահանջներն են․

1․ Վերջ տվե՛ք ազգը սևերի և սպիտակների բաժանելուն,

2․ Իշխանությունից հեռացնել ավանդական արժեքներին հարած հայ ժողովրդի մեծամասնության դեմ պայքարող, ձեզ արջի ծառայություն մատուցողներից,

3․ Մեզ հետ միասին սկսեք համաժողովրդական հաշտության կոնսենսուսի գործընթաց,

4․ Պաշտոնապես հայտարարենք Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրումից հրաժարվելու մասին,

5․ Չեղարկել ապրիլի 5-ի հանրաքվեն։

«Բոյկոտ» նախաձեռնության անդամ Հմայակ Մկրտչյանն էլ նշեց, որ «Ոչ»-ը հանրաքվեն իրագործելու, այսպես ասած, կողմնակից է:

«Եթե ասում ես «ոչ», նպաստում ես նրան, որ հանրաքվեն իրականանա: Հանրաքվեն հակասահմանադրական երևույթ է, հետևաբար մարդկանց կոչ ենք անում բոյկոտել և չգնալ ընտրության»,- նշեց Հմայակ Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+