Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց «Այո»-ի քարոզարշավի լոգոյի միստիկ պատմությունը՝ նշելով, որ իրենք մրցույթ էին հայտարարել և անգամ դրամական պարգև սահմանել։
«Չգիտեմ՝ մեր «Այո»-ի լոգոյի պատմությունն իմացա՞ք, թե՞ չիմացաք: Միստիկական բան է տեղի ունեցել. «Այո»-ի լոգոյի համար մրցույթ էինք հայտարարել, հարյուրավոր առաջարկներ են եղել, քննարկել էինք, հարյուրներից տասնյակներ էինք ընտրել, հետո՝ մի քանիսը, ի վերջո ձայների մեծամասնությամբ որոշում էինք կայացրել մեկն ընտրել:
Վերջը՝ չգիտեմ ինչ եղավ, ով առաջարկեց հավաքվել, առերես խոսել, որովհետև օնլայն էինք քննարկում, որ ընտրենք լոգոն, հետո մեր վարչության անդամներից մեկը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ձայն վերցրեց, ասաց՝ ընտրածը լավը չի։ Ամեն ինչ խառնեց իրար, խառնվեցինք, մի մասն ասեցին՝ «հա, ճիշտ է, լավը չի»։ Հիշեցինք, որ մի հատ էլ լոգո կար, որը մի օր առաջ նայել էինք, հետաքրքիր էր, որոշեցինք այդ լոգոն ընտրել: Հաջորդ օրը հայտարարում ենք, թե ո՛ր լոգոն է հաղթել, հեղինակին հրավիրում ենք ու պարզվում է, որ այն, թեև հեղինակներն, որոնք ներկայացրել են այս լոգոն հիմա չեն խոստավանում, բայց ակնհայտ է, որ այնտեղից են վերցրել՝ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 21-ի համարից, որի առաջին էջում իլյուստրացիա է եղել՝ «Այո»-ի քարոզի, և այս «Այո»-ն, որը տեսնում եք, լույս է տեսնել 1991 թվականի սպետմեբերի 21-ին», — ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ վարչության անդամները թեև իրեն առաջարկել են փոխել լոգոն, բայց ինքը հակառակը՝ վստահ է եղել, որ դա պատահական չէր.
«Սա միստիկա է, որ այսքան պատմությունների միջով անցել ենք ու ընտրել 1991 թ-ի սեպտեմբերի 21-ի լոգոն «Այո»-ի համար: Այս միստիկայի մեջ չափազանցություն չկա», — ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






