Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:45

Համաշխարհային շուկայում է նավթի գները նվազել են, բայց սա դեռ անկում չէ, այլ՝ տատանում․ Հրանտ Միքայելյան

«Համարվում է, որ նավթի գների վրա ազդում է երեք գործոն՝ պահանջարկը, առաջարկը և աշխարհաքաղաքականությունը։ Տվյալ դեպքում մենք երեք գործոնն էլ ունենք»։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշեց  քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը։ Նշվում է, որ Brent ապրանքանիշի հում նավթի մեկ բարելն արժե 31,38 դոլար, ինչի հիմքում այն է, որ ՕՊԵԿ+-ի մասնակիցները չկարողացան երկարաձգել վառելանյութի արտահանումը կրճատելու մասին համաձայնագիրը:

Զերծ մնալով աշխարհաքաղաքական գործընթացների մեջ մտնեուց, Միքայելյանը նշեց, որ պահանջարկը նվազում է՝ կապված կորոնավիրուսի կանխարգելման գործողությունների հետ, իսկ առաջարկն աճում է, որովհետև Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի արդյունահանման ծավալները։

«Այս պահին ավելի ճիշտ է խոսել տատանման մասին, այլ ոչ թե անկման։ Ճիշտ է՝  նավթի գները նվազել են, բայց սա դեռ տատանում է, մենք պետք է տեսնենք երկարաժամկետ կամ միջնաժամկետ կտրվածքով ինչպես կփոփոխվեն գները, այդ ժամանակ կխոսենք անկման ու դրա չափերի մասին»,- նշեց քաղաքագետը։

ՕՊԵԿ+ մասնակիցների՝ վառելանյութի արդյունահանումը կրճատելու մասին համաձայնագիրը երկարաձգել չկարողանալու փաստը, «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատողը պայմանավորում է երկրների տարբեր շահեր հետապնդելու հետ։

«ՕՊԵԿ+ երկրները իրենց շահերը տարբեր կերպ են պատկերացնում՝ մեկը մտածում է, որ գները պետք է պահեն, մյուսը՝ ծավալները․ սա է երևի թե պատճառը կամ գուցե կան պատճառներ, որոնց մասին մենք երևի թե չգիտենք։ Համենայն դեպս, բացահայտ պատճառները, որը մենք գիտենք կամ որոնց մասին  պաշտոնապես հայտարություն է եղել, վերաբերում է անհամաձայնությանը, այն պատճառով, որ նրանք տարբեր կերպ են տեսնում շուկայի զարգացումը»,- նշեց նա։

Քաղաքագետը նկատեց, որ տարածաշրջանի վրա գործընթացը կարող է ազդեցություն ունենալ, բայց քանի որ այն սկզբնական փուլում է, և մեկնաբանությունները հստակ չեն, իսկ խոսակցությունը կարող է սպեկուլյատիվ լինել՝  զերծ մնաց պատասխաններ տալուց։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+