Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

Սիսակ Գաբրիելյանը Սերժ Սարգսյանին ցանկացել է շուրջերկրյա ճանապարհորդություն

Սիսակ Գաբրիելյանը Սերժ Սարգսյանին ցանկացել է շուրջերկրյա ճանապարհորդություն

Այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները կրկին հետաքրքրվեցին իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամներից, թե ինչու վարչապետի հայտարարություններին չեն հետևել ձերբակալությունները և որևէ մեկին պետական դավաճանության հոդվածով մեղադրանք չի առաջադրվել:

Ի պատասխան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ինչ-որ մեկին դավաճան անվանելով՝ վարչապետը նկատի է ունեցել «սկզբունքների դավաճանություն»։

«Եթե պաշտոնատար անձը ներգրավված է կոռուպցիայի մեջ, դա դավաճանություն է։ Դուք խոսում եք քրեական օրենսգրքի հոդվածի մասին, որը ենթադրում է պետական դավաճանություն, բայց այստեղ խոսքը կարող է գնալ սկզբունքների փոփոխության մասին: Խոսքը կարող է լինել նաև այն մասին, որ այս կամ այն պաշտոնատար անձինք աչք են փակել որոշակի բացասական գործընթացների վրա, փորձել են կոծկել հանցագործությունները, ինչը նույնպես քրեորեն պատժելի արարք է», — հայտարարել է Գաբրիելյանը։

Նա հավելել է, որ եթե իրավիճակը դիտարկենք այս համատեքստում, ակնհայտ կդառնա, որ նման դավաճանների դեմ պայքար է տարվում։

«Մենք ունենք կալանավորված փոխնախարար, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նրանցից ոմանք նույնիսկ ընդունել են իրենց մեղքը», — հայտարարել է նա։

Լրագրողների այն դիտարկմանը, որ ուժային կառույցների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ չեն հարուցվել քրեական գործեր, Գաբրիելյանը կրկին նշել է, որ «դավաճանություն» դրսևորումները կարող են տարբեր լինել, և կարող էր աշխատանքից ազատումը նրանց նկատմամբ պատժի դրևորում լինել։

Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանափոխությունից հետո ուժային գերատեսչությունների ղեկավար օղակների շատ ներկայացուցիչներ հեռացվել են զբաղեցրած պաշտոնից։

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը համաձայնեց իր գործընկերոջ հետ՝ ընդգծելով, որ բյուջեից միջոցների գողությունը նույնպես դավաճանություն է, բայց ՔՕ համապատասխան հոդվածի տակ չի ընկնում։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին, ապա իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները նկատեցին, որ դա իրենց  ո՛չ զարմացրել, ո՛չ էլ անհանգստացրել է։

«Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է անձը բացակայել երկրից, եթե ստորագրություն է եղել չհեռանալու մասին, ապա այդ հարցի հասցեատերը մենք չենք ու դրա պարզաբանումները հուսով եմ տրվել են համապատասխան քննություն իրականացնող մարմնի կողմից: Մնացածը հանդիպող կողմերի կամքի վրա է, մենք ոչ գործիքակազմ ունենք, ոչ էլ ցանկություն դրան միջամտելու համար»,-ասաց պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք այդտեղ միտում չի տեսնում՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումներից հետո  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով՝ չուրախանաք, վերադառնում ենք, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Եթե ես պարոն Աշոտյանի բոլոր գրառումներից հետո միտումներ տեսնեմ, երևի ամբողջ օրը պետք է այդ միտումների մեկնաբանությամբ զբաղվեմ, ոչ թե իմ աշխատանքով»:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր էլ՝ Սիսակ Գաբրիելյանը, իր հերթին նշեց. «Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+