Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջիկա հանրաքվեի շրջանակներում քարոզարշավն ընթանում է բնական հունով։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Բնականաբար, հետևում ենք քարոզարշավի ընթացքին, սահմանված կարգով ընթանում է, ականատես ենք լինում էքսցենտրիկ դրսևորումների հասարակության կողմից, մինչ հանրաքվեի օրը իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնել հանրաքվեի նպատակահարմարությունը և կորոշակիանան բովանդակային մասի վրա, որովհետև ավելի շատ տեսնում ենք, որ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, մնացածը «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբերի դաշտում է գտնվում հարցը»,- ընդգծեց Տոնոյանն՝ անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






