ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, հերքելով այն լուրերը, որոնց համաձայն վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպին մասնակից աղջիկը ոստիկանության աշխատակից է: «Վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԶԼՄ-ից մեկը տեղեկատվություն է տարածել, որ աղջիկը ոստիկանության աշխատակից է: Տեղեկացնում ենք, որ միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում»,-ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
https://www.facebook.com/www.police.am/posts/2976067395746837
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







