Հայաստանը ուշադիր հետևում է Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում մարտի 5-ին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նրա խոսքով՝ Սիրիայում իրավիճակը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ կարող է անմիջականորեն ազդել Հարավային Կովկասի վրա։
Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությանը, ապա վերջին իրադարձությունների ֆոնին վտանգը չի ավելացել։
Դավթյանը վստահեցրել է է, որ եթե ինչ–որ խնդիրներ առաջանան, ՊՆ ղեկավարությունը պատրաստ է անհապաղ արձագանքել դրանց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






