Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանը խոսեց Վազգեն Սարգսյանի գործունեության մասին՝ նշելով, որ սպարապետի գործունեության ամենակարևոր ձեռքբերումը զինված ուժերի և ԵԿՄ-ի ստեղծումն էր։
«Վազգեն Սարգսյանը նաև պետականության, անկախ Հայաստանի կերտման գործում շատ մեծ ներդրում ունի, եթե չասենք՝ անկյունաքարային»,- ասացպ նախարարը։
Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ ձգտում են ստեղծել Սպարապետի երազած բանակը՝ առավել քան այսօրվանն է։
Անդրադառնալով ԶՈՒ-ում իրականացվող պաշտոնանկություններին՝ Տոնոյանը նշեց, որ այդ բոլոր քայլերն ուղղված են բանակում որակական փոփոխություններին։
«Անելու ենք ամեն ինչ, որ այդ փոփոխություններն իրականացվեն»,- եզրափակեվ Տոնոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






