Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ իրավապահ մարմինների բարձրագույն օղակի դավաճաններն ազատվել են պաշտոնից:
«Իրավապահ մարմինների բարձրագույն օղակի դավաճաններն ազատվել են պաշտոնից», — ասել է նա լրագրողներին մարտի 5-ին կառավարության նիստից հետո:
Ընդ որում, նա անուններ չտվեց՝ պատճառաբանելով, որ եթե անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետն ինքը դա կաներ։
«Համակարգի ներսում ամեն ինչ չէ, որ գործում է հեղափոխության պահանջներին համապատասխան։ Երբ մենք նման դեպքեր հայտնաբերում ենք, մեր միջոցները ձեռնարկում ենք»,- ասաց Գրիգորյանը։
Լրագրողների այն դիտարկմանը, թե «պետական դավաճանության» հոդվածով քրեական գործեր չկան, նա պատասխանել է, որ իրավական գործընթացն ապահովելու համար նախ պետք է ապահովել դատարանների անկախությունը։
«Գործնական բազմաթիվ քայլեր են մինչև այսօր կատարվել՝ կառավարման համակարգի տարբեր տեսակի բարեփոխումներից սկսած մինչև որոշումներ, օրինակ, եղել են մարդիկ, որոնք այլևս չեն աշխատում: Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը դեռ լուծված չէ, հուսով եմ՝ ապրիլից հետո այդ հարցն էլ կլուծվի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






