Համաշխարհային կինոարտադրությունը կարող է կորցնել մինչև հինգ միլիարդ դոլար չեղյալ հայտարարված ցուցադրությունների պատճառով, կորոնավիրուսի տարածման արդյունքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով THR-ին:
Չինաստանում փակ են բոլոր կինոթատրոնները, իսկ Հարավային Կորեայում և Իտալիայում տոմսարկղերը զգալիորեն նվազել են: Ճապոնիայում կինոթատրոններ հաճախելիությունը նվազել է վիրուսի պատճառով:
Այս տարի ՝ հունվարի 24-ից փետրվարի 23-ը, տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 4,2 միլիոն դոլար, մինչդեռ անցյալ տարի կինոդահլիճներն այս ընթացքում վաստակել են 1,76 միլիարդ դոլար:
Հարավային Կորեայում ՝ մեծությամբ կինոնկարների հինգերորդ շուկայում, անցած շաբաթվա վերջին տոմսերի վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 80%-ով:
Վերլուծաբանները գնահատում են, որ արդյունաբերության ընդհանուր կորուստը այս ոլորտում կկազմի առնվազն հինգ միլիարդ դոլար։
Ըստ մասնագետների՝ իրավիճակը երկար ժամանակ էապես չի փոխվի
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







